Այնթափում 32-ամյա տղամարդը շինաշխատանքներ կատարելիս, հոսանքահարվել, տեղում մահացել է.դին տանիքից իջեցրել են փրկարարները

Արարատի մարզում, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում. Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Այնթափ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկում քաղաքացին հոսանքահարվել է և մահացել։ Դին տեղափոխելու հաամար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, քաղաքացիները հրշեջների օգնությամբ նշված փողոցի նոր կառուցվող տան տանիքից իջեցրել են դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ըստ նախնական տեղեկությունների՝ հոսանքահարման հետևանքով մահացածը 32-ամյա Ջիվան Բ․-ն է։

Լրահոս