Այդ մարդիկ մազոխիստ ե՞ն,թե՞ արևմտյան գռանտներից կուրացած դավաճաններ

Միշտ հակառուսական քարոզով զբաղվողներին լսելիս և այսօրվա հակառուսական ակցիաները տեսնելիս` միշտ մտքումս մի հարց է ինձ տանջել.այդ մարդիկ մազոխիստ ե՞ն,թե՞ արևմտյան գռանտներից կուրացած դավաճաններ։ Եթե առաջին տարբերակն է, ուրեմն թուրքի կողմից ցեղասպանվելու անհագ ցանկություն ունեն, եթե երկրորդ տարբերակն է, որը, ի դեպ, ցավալիորեն բայց իրականությանը ավելի մոտ է, ուրեմն ողբամ քեզ հայոց աշխարհ, որ սերունդներիդ մեջ կան մարդիկ, ովքեր հանուն փողի պատրաստ են իրենց հայրենիքի շահերին ու անվտանգությանը դեմ գնալ։ Արձանագրված փաստ է, որ ներկայիս իշխանությունների թեթև ձեռքով է Հայաստանում սկիզբ դրվել ու շատ ակտիվ պռոպագանդվել հակառուսականությունը։ Ժողովրդի մեջ տարածել են հետևյալ թեզը.« Թե բա Ռուսաստանը ինչու՞ զորք չուղարկեց 44 օրյա պաերազմի ժամանակ» ու նմանատիպ անիմաստ թեզեր, որոնք փչացնում են հարաբերությունները մեր հյուսիսի բարեկամի հետ։Պարզապես պետք է հիշել, որ ոչ մի պետություն մեր փոխարեն չի պաշտպանելու մեր երկիրը ։ Իհարկե Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականությունը միշտ չէ, որ համընկնելու է Հայաստանի շահերի հետ,ու դա նորմալ երևույթ է. նրանք ունեն իրենց շահերը ու իրենց պետականությանը ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգները։ Հաշվի է պետք առնել նաև, որ Ռուսաստանի կողմից շատ քայլեր պայմանավորված է եղել ներկայիս իշխանության հակառուսական տրամադրություններով։

Լրահոս