ԱՄՆ պետդեպարտամենտը պահանջել է հետաքննել սեպտեմբերի 12-14-ին ռազմագերիների հանդեպ կատարված բռնությունները

ԱՄՆ պետդեպարտամենտը խոր անհանգստություն է հայտնել էսկալացիայի ժամանակ՝ սեպտեմբերի 12-14-ին ռազմագերիների հանդեպ կատարված բռնությունների նոր հաղորդումների առնչությամբ։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերի Բյուրոյի թվիթերյան միկրոբլոգում։ «Լիակատար եւ անաչառ հետաքննությունը պետք է պատասխանատվության ենթարկի մեղավորներին։ Բաքվի կողմից 17 հայ ռազմագերիների վերադարձը հոկտեմբերի 4-ին զգալի եւ դրական առաջընթաց քայլ էր»,- նշվել է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին սոցցանցերում տարածվել էր տեսանյութ հայ զինծառայողների խոշտանգումների մասին, որը նկարահանվել էր Հայաստանի տարածքում Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ։

Լրահոս