ԱՄՆ-ի դեմոկրատ սենատորը պահանջում է, որ իշխանությունները ստուգեն Սաուդյան Արաբիայի մասնաբաժինը Twitter-ում

ԱՄՆ դեմոկրատ սենատոր Քրիս Մըրֆին ցանկանում է, որ իշխանությունները ստուգեն Սաուդյան Արաբիայի մասնաբաժինը Twitter-ում՝ Իլոն Մասկի կողմից հարթակը ձեռք բերելուց հետո: Մըրֆին խնդրել է Օտարերկրյա ներդրումների հարցերով կոմիտեին, որը վերանայում է օտարերկրյա գնորդների կողմից ամերիկյան ընկերությունների ձեռքբերումները, «հետաքննություն անցկացնել Սաուդյան Արաբիայի կողմից Twitter-ը գնելու հետեւանքների վերաբերյալ՝ ազգային անվտանգության առումով»: Ուրբաթ Սաուդյան Արաբիայի Kingdom հոլդինգը և արքայազն Ալվալիդ բեն Թալալի մասնավոր գրասենյակը հայտարարել են, որ իրենք կշարունակեն Twitter-ի 1,89 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերի սեփականատերը լինել:

Լրահոս