Ամեն օր նիկոլը բացահայտում է իր դավաճանական պլանները, բացահայտ կասկածի տակ դնելով մեր երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանները

Այսօր, առավել քան երբևէ, օրհասական պահ է, երկրի ղեկը զավթած մարդը Արցախը հանձնելուց զատ, բացահայտ կերպով կասկածի տակ է դնում մեր երկրի թե տարածքային ամբողջականությունը և թե, առհասարակ, մեր երկրի գոյություն ունենալու փաստը։ նիկոլը այսօր փաստեց, որ ինքը ոչ այն ինչ է, քան ալիևի խամաճիկը, ալիևի կամակատարը, ով ամեն օր նորանոր տարածքային պահանջներ է ներկայացնում մեր ինքնիշխան երկրի նկատմամբ։ Ամեն օր նիկոլը բացահայտում է իր դավաճանական պլանները, բացահայտ կասկածի տակ դնելով մեր երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Փաստորեն ամբողջ աշխարհը ճանաչում է մեր երկրի տարածքային ամբողջականությունը, բացի նիկոլից ու իր թրքամետ թիմից։

Լրահոս