Ամենայն հավանականությամբ, ՌԴ նախագահի՝ Ադրբեջանի ղեկավարի հետ հեռախոսազրույցը նոր էսկալացիան կանխելու համար էր, չնայած՝ դրանից հետո էլ Ադրբեջանը փորձում է շիկացնել իրավիճակը․ Աբրահամյան

Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական գործողությունները և՛ տեղեկատվական/քարոզչական դաշտում, և՛ առաջնագծում։ Այդ մասին գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Խաղաղ բնակավայրերի, քաղաքացիական անձանց թիրախավորում և ապատեղեկատվության գրոհներ, որոնք առաջնագծում նոր գործողությունների նախապատրաստություն են հիշեցնում։ Ամենայն հավանականությամբ, ՌԴ նախագահի՝ Ադրբեջանի ղեկավարի հետ ունեցած երեկվա հեռախոսազրույցը պայմանավորված է հենց այս հանգամանքով, իսկ ավելի կոնկրետ՝ նոր էսկալացիան կանխելու համար։ Չնայած դրան, հեռախոսազանգից հետո էլ Ադրբեջանը փորձում է շիկացնել իրավիճակը», - նշել է նա։

Լրահոս