Ամբողջ աշխարհն է հասկանում, թե ինչ է կատարվում մեր երկրի ներսում, ինչ աննկարագրելի ճնշումների են ենթարկվում մարդիկ

ՀՀ ներքաղաքական խնդիրներին անդրադառնում են նաև միջազգային կազմակերպությունները։ Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի Գլխավոր ասամբլեան այսօր Սլովենիայում կայացած նիստում արտակարգ բանաձև է ընդունել Հայաստանում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վերաբերյալ, որտեղ դատապարտվում է ՀՀ քաղաքական դրդապատճառներից ելնելով քրեական գործերի հարուցելը, դրանք համարելով անընդունելի և հակասող արդարության և օրինականության սկզբունքներին։ Սա էլ նիկոլի ժողովրդավարության վերաբերյալ բլեֆը, միֆը, որին արդեն սկսել են չհավատալ իրեն իսկ հոգեհարազատ արևմտյան կառույցները։ Ամբողջ աշխարհն է հասկանում, թե ինչ է կատարվում մեր երկրի ներսում, ինչ աննկարագրելի ճնշումների են ենթարկվում մարդիկ, իրենց քաղաքական, ընդդիմադիր հայացքների կամ առհասարակ ազգային, հայրենասիրական գաղափարների համար։

Լրահոս