«Ամբողջ աշխարհին ցույց տանք, որ հայ ժողովուրդը չի ընդունելու որևէ կապիտուլյացիա»․ Երթի մասնակիցները կառավարության շենքի մոտ այրեցին խաղաղության խորհրդանշական պայմանագիրը

Ընդդիմության կազմակերպած երթի մասնակիցները «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով հասան կառավարության շենքի մոտ, որտեղ խորհրդանշական ակցիա անցկացրին։ ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ այրելու են երթի մասնակիցների մոտ գտնվող սպիտակ փաստաթուղթը, որը խորհրդանշում է խաղաղության պայմանագիրը, այնինչ այն իրականում նոր կապիտուլյացիա է։ «Կառավարության շենքի դիմաց կայրենք խաղաղության պայմանագրի անվան տակ՝ կապիտուլյացիան խորհրդանշող այս թուղթը՝ ամբողջ աշխարհին ցույց տալու համար, որ հայ ժողովուրդը չի ընդունելու որևէ կապիտուլյացիա։ Չի կարող ստորագրվել որևէ փաստաթուղթ, որը կասկածի տակ կդնի Արցախի ինքնորոշման իրավունքը»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։ Ակցիայի մասնակիցներն այրեցին խորհրդանշական փաստաթուղթը, այնուհետև շարունակեցին երթը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով

Լրահոս