Ամբողջ աշխարհը գիտի, որ Նիկոլը կեղծ քրեական գործեր հարուցելով փորձում է հանրությանը շեղել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից

Միջազգային կառույցներն անդրադառնում են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական խնդիրներին: Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (Centrist Democrat International) Գլխավոր ասամբլեան երեկ Սլովենիայում կայացած նիստում արտակարգ բանաձեւ է ընդունել Հայաստանում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Վերջին շրջանում հատկանշական է միջազգային կառույցների անդրադարձը Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարմանը, ապօրինի ձերբակալումներին, իրավապահ մարմինների ոչ անաչառ լինելուն: Որ ասում ենք` Նիկոլը վարկանիշ չունի, դրա ապացույցն է նաև միջազգային կառույցների արձագանքը և Նիկոլի պսեվդո-դեմոկրատ կառավարության մասին հրապարակումները: Միջազգային կառույցները կոչ են անում Հայաստանի իշխանություններին` դադարեցնել քրեական գործերը քաղաքական նպատակներով օգտագործելու չարդարացված պրակտիկան: Ամբողջ աշխարհը գիտի, որ Նիկոլը կեղծ քրեական գործեր հարուցելու մեծագույն վարպետ է, որ քրեական գործեր հարուցելով փորձում է հանրությանը շեղել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից:

Լրահոս