Ահազանգ է ստացվել, որ ամուսինը բռնություն է կիրառել, ապա տան դուռը փակել կնոջ վրա․ նրան դուրս են բերել ավտոսանդուղքով

Երեւանում, նոյեմբերի 21-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել. ժամը 21։30-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի փողոցի շենքերից մեկի բնակիչը կնոջ հետ վիճաբանություն է ունեցել, ապա տան դուռը փակել կնոջ վրա ու հեռացել։ Տանը կնոջ ինքնազգացողությունը վատացել է։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկները սահմանազատել են տարածքը։ Լրացուցիչ ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանուղքը, որով փրկարարները մոտեցել են շենքի տան պատուհանին, ավտոսանդուղքի միջոցով 4-րդ հարկի տան պատուհանից իջեցրել են նույն տան բնակիչ 43-ամյա Գ․ Ա-ին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։ Ոստիկանությունը տեղում պարզել է նաև, որ ահազանգը, որ ամուսինը կնոջ նկատմամբ բռնություն է կիրառել, կինը հերքել է:

Լրահոս