Ահաբեկիչներին հատուցում ու պատիժ է սպասվում․ Պուտին

«Ահաբեկիչներն ապագա չունեն, նրանց հատուցում ու պատիժ է սպասվում»,- Ռուսաստանի բնակիչներին հղած իր ուղերձում ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ահաբեկիչներին, մարդասպաններին, տմարդներին, որոնք չունեն ու չեն կարող ունենալ ազգություն, աննախանձելի ճակատագիր է սպասվում՝ հատուցում և պատիժ։ Նրանք ապագա չունեն»,- ասել է Վլադիմիր Պուտինը։ ՌԴ նախագահը քաղաքացիներին տեսաուղերձը հղել է «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որին, այս պահի դրությամբ հայտնի տվյալներով, 115 մարդ է զոհ դարձել։

Լրահոս