Ալվես․ Եթե Մբապեն գնդակ տար Մեսիին եւ Նեյմարին, ՊՍԺ-ն 150 գոլ կխփեր

Բրազիլիայի հավաքականի 39-ամյա պաշտպան Դանի Ալվես Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին խորհուրդ է տվել փարիզյան թիմում ավելի շատո փոխանցումներ կատարեի հարձակվողներ՝ բրազիլացի Նեյմարին եւ արգենտինացի Լիոնել Մեսիին։ «Մբապեն բացառիկ խաղացող է, որը սակայն դեռ չի հասկացել, որ իր հետ ՊՍԺ-ի հարձակման գծում խաղում են էլի ավելի բացառիկ հարձակվողներ՝ Նեյմարն ու Մեսին։ Պետք է խելացի գործել, որպեսզի առավել մեծ օգուտ քաղես թիմի համար։ Նեյմարն ու Մեսին հանճարեղ ֆուտբոլիստներ են։ Եթե Մբապեն գնդակ տար Մեսիին եւ Նեյմարին, ՊՍԺ-ն 150 գոլ կխփեր ամեն մրցաշրջանում»,- Դանի Ալվեսի խոսքը մեջբերում է Marca-ն։ Դանի Ալվեսը Մեսիի եւ Նեյմարի հետ խաղացել է «Բարսելոնայում»։

Լրահոս