Ալիևը և նիկոլը հանգամանքների բերումով չգիտեն,որ խոզը որքան էլ չաղ ու պարարտ լինի, միևնույն է շատ արագ վերածվում է խորովածի ֆարշի, երբ տերերը որոշում են քաղաքից դուս քեֆի գնալ.Աղաջանյան

Նիկոլը գիտակցաբար կամ բնազդով գնում է պետության վերացման ճանապարհով։ Հայաստանը հանձնելու նրա քայլերն այլ կերպ հնարավոր չէ բացատրել։Հայաստանը,այս պարագայում կարող է օգնել միայ ՌԴ-ն ։ «Խաղաղության դարաշրջանի» լոզունգի ներքո թուրքը մտնում է մեր բնակավայրերը, իսկ Նիկոլը խոսում է ինչից ասես՝ ասֆալտից։ Նա հանձնում է, որ փրկվի։ Իսկ այսօր ՀՀ շահերը Սոչիում ներկայացնում է ՌԴ նախագահը: Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի համատեղ լուսանկարը՝ ընդհանուր անձրևանոցի տակ, չափազանց խոսուն է: Պարզ է, որ ՌԴ նախագահը ուզում է հասկացնել, որ Հայաստանը գտնվում է ռուսական հովանոցի տակ,նույն է թե պաշտպանության տակ: Այսինքն ՀՀ շահերը ներկայացնում է Պուտինը,ոչ թե նիկոլ փաշինյանը: Վերջին շրջանում շատերը կասկածի տակ են դնում այդ հովանոցի պիտանելիությունը, պնդելով որ այն այնքան մաշված է, որ անընդունակ է ապահովել անգամ Ռուսաստանի անվտանգությունը, ուր մնաց Ռուսաստանի հույսին մնացածներինը: Բայց այսօր Փաշինյանը այնքան անընդունակ է ու անպաշտպան,որ չկարողացավ ալիևի նման իր գլխավերևում պահել իր հովանոցը, և չապավիներ ռուսականին: Կարող էր իր գլխավերևում պահել ամերիկյան կամ ԵՄ տարբերանշաններով հովանոց,բայց, եթե նիկոլի փոխարեն լիներ Հայ ղեկավար,այլ ոչ թե նիկոլը,ամպայման կպահեր իր անձրևանոցը: Թուրքիայի ու նրա դաշնակից Ադրբեջանի դիրքորոշումները վերջին շրջանում էականորեն տարբերվում և նույնիսկ հակադրվում են ռուսականին: Այսօրվա հանդիպումը ևս դրա վկայությունն է ՌԴ նախագահը խոսում է արցախյան հակամարտության կարգավորման մասին, ալիևն ասում է դրա մասին խոսելու բան չկա, մենք արդեն դա կարգավորել ենք: Ալիևը և նիկոլը հանգամանքների բերումով չգիտեն,որ խոզը որքան էլ չաղ ու պարարտ լինի, միևնույն է շատ արագ վերածվում է խորովածի ֆարշի, երբ տերերը որոշում են քաղաքից դուս քեֆի գնալ: Իմ համար ցանկացած ձևաչափ ընդունելի չէ,եթե Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում,դա կլինի ռուսական,թե արևմտյան: Արցախը մնալու է հայկական:

Լրահոս