Ալբանիա — Հայաստան հանդիպման մրցավարները

Ալբանիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի հյուսիսմակեդոնական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ալեքսանդր Ստավրևը (Հյուսիսային Մակեդոնիա)։ Մրցավարի օգնականներն են Գոցե Պետրեսկին (Հյուսիսային Մակեդոնիա) և Կուշտրիմ Լիկան (Հյուսիսային Մակեդոնիա), չորրորդ պաշտոնյան է Էլդորյան Համիտին (Ալբանիա), հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Ալբանիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։ Հայաստանի թիմը հանդես կգա սպիտակ համազգեստով։

Լրահոս