Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը հայտնել է ոստիկանությունում խոշտանգումների մասին

Ժողովրդական ճակատ կուսակցության (ԺՀՃԿ) անդամ Ռովշան Մամեդովը նոյեմբերի 11-ին բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվելուց հետո ոստիկանական բաժանմունքում խոշտանգումների է ենթարկվել: Այս մասին նա հայտնել է իր փաստաբան Նեյմաթ Քերիմլիին ոստիկանական բաժանմունքում կայացած հանդիպման ժամանակ։ Քերիմլին Turan գործակալությանը հայտնել է, որ փաստաբանի եւ նրա պաշտպանյալի շփման գաղտնիությունը խախտվել է։ Սկզբում նրան առաջարկել են շփվել ապակե միջնորմից։ «Երբ ես բողոքեցի, մեզ թույլ տվեցին առերես հանդիպել։ Սակայն մեզ հետ էր նաեւ ոստիկանության աշխատակիցը եւ դա օրենքի խախտում է», - ասել է Քերիմլին։ Մամեդովը պատմել է Բաքվի Սաբաիլյան շրջանի ոստիկանության 8-րդ բաժանմունքում ձերբակալվելուց հետո իր հանդեպ կիրառված խոշտանգումների մասին։ Այդ կապակցությամբ այսօր փաստաբանը բողոք է ներկայացրել դատախազություն։ Փաստաբանի խոսքով՝ Մամեդովին մեղադրել են իրավախախտումների մեջ (մանր խուլիգանություն եւ անհնազանդություն ոստիկանությանը) եւ 30-օրյա կալանքի դատապարտել։ Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության բաժնի ղեկավար Էլշադ Հաջիեւը հերքել է ոստիկանությունում Մամեդովին խոշտանգումների ենթարկելու պնդումները։

Լրահոս