Ադրբեջանցի զինծառայողը խոստովանել է կատարած սպանության մասին. զենքը չեն գտնում. ՔՊ-ական պատգամավոր

Կապանի մոտակայքում հայտնաբերված երկրորդ ադրբեջանցի զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանությունը: Այս մասին հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, հաղորդում է «Ազատությունը»: «Գերեվարվածը, որն անցել էր մեր կողմը, ինքն է սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի պահնորդ Հայրապետին, եթե չեմ սխալվում, արձակած 6 կրակոցներով։ Ես հստակ նաև տեղեկություն ունեմ, որ ինքը նաև խոստովանել է դրա մասին», - ասել է Ղահրամանյանը։

Լրահոս