Ադրբեջանցիների վերջին գործողությունները Արցախը հայաթափելու հերթական քայլն է. Սարգիս Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գնահատմամբ՝ ադրբեջանցիների վերջին գործողությունները արցախցիների նկատմամբ Արցախը հայաթափելու հերթական քայլն է։ «Սա շարունակությունն է այն քաղաքականության, որը Ադրբեջանի իշխանությունները վարում են Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ՝ սկսած դեկտեբերի 12-ից, երբ փակվեց Լաչինի միջանցքը։ Այո, սա էթնիկ զտման տարրեր է պարունակում ԼՂ հայության նկատմամբ»,- այսօր՝ ապրիլի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Խանդանյանն ասաց, թե այս հարցը բարձրացնում են միջազգային բոլոր գործընկերների մոտ։

Լրահոս