Ադրբեջանցիների պատվիրակությունը լքել է Հայաստանի տարածքը, Թբիլիսիից կթռչեն Բաքու

Ադրբեջանի երիտասարդության ու սպորտի նախարարությունից «Սպուտնիկ»-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել են, որ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը իրենց մասնակցությունը դադարեցրած ադրբեջանցիները արդել լքել են Հայաստանի տարածքը։ Ըստ հաղորդագրության, ադրբեջանական պատվիրակությունը հատել է Վրաստանի ​​սահմանը և ավտոբուսով ուղևորվում է Թբիլիսի, որտեղից երեկոյան ինքնաթիռով կթռչեն Բաքու։ Սպասվում է, որ նրանք այնտեղ կլինեն տեղական ժամանակով՝ 21։20-ին։

Լրահոս