Ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ

Արցախի հանրապետության ՆԳՆ-ն հայտնում է, որ նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969 թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանք կատարելիս է եղել, երբ հարակից ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել։ Արձակված կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմապակին և ղեկակառավարման սարքերի վահանակը։ Տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմի

Լրահոս