Ադրբեջանում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանում՝ Իսմայիլինի շրջանում, 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին վկայում են Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիային կից սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տվյալները։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 11:09-ին Իսմայիլինի շրջանում՝ Իսմայիլի սեյսմակայանից 6 կմ դեպի հյուսիս: Օջախը գտնվել է 9 կմ խորության վրա:

Լրահոս