Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը՝ ստեղծելու վախ, անբնակելի պայմաններ․ Վարդանյանը՝ գազամատակարարման խափանումների մասին

Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը՝ հասնելու Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումներին՝ թվիթերյան մկրոբլոգում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը . «Ձմեռային ցրտաշունչ ջերմաստիճանի պայմաններում և գերբեռնված էներգացանցով Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը վախ, անորոշություն և անբնակելի պայմաններ ստեղծելու համար, որպեսզի հասնի իր վերջնական նպատակին՝ Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը», - նշել է նա։

Լրահոս