Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ. վիրավորներ ունենք

Մայիսի 17-ին՝ Ժամը 16:15-ի սահմաններում,  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ  ՊՆ զինծառայող: Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել  վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը: Պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած զինծառայողի և բուժակի առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի:

Լրահոս