Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը բացվել է

Նախիջեւանում բացվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փետրվարի 1-ից թույլատրվում է մասնավոր ավտոմեքենաների անցումը Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում գտնվող «Սադարակ» մաքսային սահմանային անցակետով։ Հիշեցնենք, որ անցակետի փակումը բացատրվում էր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումներով։

Լրահոս