Ադրբեջանը ցանկանում է Արցախի ժողովրդի մոտ փախուստի հակվածություն սերմանել․ Բեգլարյան

Ադրբեջանը ցանկանում է շրջափակմամբ ու այլ սանձարձակ հանցագործություններով Արցախի ժողովրդի մոտ հուսահատություն, անզորություն ու փախուստի հակվածություն սերմանել: Այս մասին գրել է ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ «Սակայն Արցախի ժողովրդի ճնշող մեծամասնությունը դրա փոխարեն ձեռք է բերում լրացուցիչ հոգեբանական դիմադրողականություն անորոշությունների ու վտանգների հանդեպ: Մեր հայրենի հողում արժանապատիվ, անվտանգ ու անկախ ապրելը անսակարկելի նպատակ ու արժեք է մեզ համար, և առկա մարտահրավերների պայմաններում դիմադրելու և պայքարելու գլխավոր միջոցը Արցախում ապրելն ու գործելն է: Շնորհակալություն պայքարի այդ միջոցն ընտրած ու հետևողականորեն կիրառող յուրաքանչյուր արցախաբնակ հայի»,- գրել է Բեգլարյանը:

Լրահոս