Ադրբեջանը շարունակում է իրանական սահմանին «մկանախաղը»

Ադրբեջանը շարունակում է իրանական սահմանին «մկանախաղը»։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ «հարավային տարածաշրջանում զորամասերի ուժերի վարժանքների ընթացքում իրականացվել են տարբեր հատուկ առաջադրանքներ գիշերային ժամերին և սահմանափակ տեսանելիության պայմաններում»։ «Վարժանքների սցենարի համաձայն՝ հատուկ նշանակության ուժերը ներթափանցել են հակառակորդի թիկունք, իրականացրել մարտական ուսումնական առաջադրանքներ։ Պայմանական հակառակորդի թաքստոցներում հատուկ նշանակության ուժերը կատարել են հակառակորդի տեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման առաջադրանքներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս