Ադրբեջանը կրակ է բացել Տեղ համայնքի ուղղությամբ․ նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ․ ՊՆ

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Լրահոս