Ադրբեջանը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները. Արցախի տեղեկատվական շտաբ

Ադրբեջանական կողմը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները։ Այս մասին քիչ առաջ տեղեկացրին Արցախի տեղեկատվական շտաբից։ Նշենք, որ վթարվել է նաեւ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը, եւ Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում։ Որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։ Ելնելով տվյալ իրավիճակից` Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ։ Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս է՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Արցախում հումանիտար աղետ է հասունանում։ Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը: Ստեղծված իրավիճակում որոշվել է հոսանքի մատակարարումն իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով: Արցախում երեկվանից հովհարային անջատումներ են կատարվում: Արցախի՝ արդեն մեկ ամսից ավելի շրջափակման պայմաններում առաջին անհրաժեշտության ապրանքների, պարենի, դեղորայքի, վառելիքի մատակարարում Ադրբեջանը թույլ չի տալիս իրականացնել: Առեւտրի կետերում սննդամթերքը կտրոններով է վաճառվելու։ Բոլոր բանկոմատներից միեւնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի սահմանաչափ՝ օրական մինչեւ 50 հազար դրամ:

Լրահոս