Ադրբեջանը թե՛ առանց դիտորդների, թե՛ դիտորդների ներկայությամբ շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը

Armnesty International միջազգային կազմակերպությունը հրապարակել է ‹‹Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023›› զեկույցը, որտեղ ներկայացված է նաև Հայաստանի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները: Զեկույցում անդրադարձ է կատարվել 2022 թվականի բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից ցուցաբերված բռնի և անհամաչափ ուժի կիրառմանը, ամենադաժան բախումներից մեկին՝ հունիսի 3-ին, երբ ոստիկաններն օգտագործեցին խլացուցիչ նռնակներ և կիրառեցին բիրտ ուժ քաղաքացիների նկատմամբ՝ թույլ չտալով նրանց(մեզ) մոտենալ Հայաստանի խորհրդարանի շենքին: Նիկոլի ‹‹ժողովրդավարությանը›› այ այսպես են անդրադառնում միջազգային, հեղինակավոր կազմակերպությունները: Բացի այն, որ ոստիկանների վայրենությունների համար որևէ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, այլև հենց այդ ոստիկաններին մեծ պարգևավճարներ են տվել՝ քաղաքացու հանդեպ բիրտ ուժ կիրառելու համար: Եկեք չմոռանանք ‹‹Եռաբլուր››- ում տեղի ունեցածը, երբ ոստիկանները զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնի ուժ էին կիրառում և բերման ենթարկում նրանց: Զեկույցում արձանագրված է, որ Հայաստանում անվտանգային վիճակն անկայուն է: Հոկտեմբերին Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության էին եկել իրենց սահմանի երկայնքով ԵՄ մշտադիտարկման առաքելության կարճաժամկետ տեղակայման շուրջ: ԵՄ դիտորդները եկան ու տեղակայվեցին հայ-ադրբեջանական սահմանին, բայց սահմանին շարունակում ենք զոհեր ունենալ, իսկ արդյո՞ք ԵՄ-ն արձանագրում է ադրբեջանական կողմի կոպիտ խախտումները: Փաստը մնում է այն, որ Ադրբեջանը թե՛ առանց դիտորդների, թե՛ դիտորդների ներկայությամբ շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: Այս ամենը վկայում են այն մասին, որ մարդու իրավունքները Հայաստանում ոտնահարված են, որ մարդիկ չեն կարող ազատ արտահայտվել կամ հավաքներ կազմակերպել, որովհետև դրանք ուղեկցվում են ոստիկանների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառմամբ, և, որ այդ ոստիկանները դրա դիմաց ստանում են պարգևավճարներ: Ու՞ր է այն ժողովրդավարությունը, որի մասին խոսում էր Նիկոլը՝ 2018 թվականին:

Լրահոս