Ադրբեջանական կողմը Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառել է ականանետ

Մայիսի 18-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառելով ականանետ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Լրահոս