Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել. տեսանյութում ԱԻՆ-ին պատկանող մեքենաներ են. ԱՀ ՆԳՆ

Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ՝ մարտի 13-ին, հերթական ապատեղեկատվությունն են տարածել այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ծառայողների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ զինծառայողներ ու զենք է տեղափոխվել՝ կից հրապարակելով մեքենաների փոքր շարասյան մի տեսանյութ: Այս մասին հաղորդում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը: «Իրականում, ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում ոչ թե ռազմական, այլեւ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող մեքենաներ են: Փրկարար ծառայողները շրջափակման հետեւանքով Արցախում մնացած ՀՀ քաղաքացիություն ունեցող խաղաղ բնակիչներին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Շուշին շրջանցող լեռնային ճանապարհով ուղեկցել են դեպի Հայաստանի Հանրապետություն: Հաշվի առնելով այդ ճանապարհի լեռնային ու խիստ դժվարանցանելի բնույթը՝ Արցախի փրկարարները ստիպված էին «УАЗ» մակնիշի մեքենաներով կազմակերպել քաղաքացիների փոխադրումը: Իսկ ռուս խաղաղապահները կատարել են իրենց գործառույթները՝ ապահովելու համար քաղաքացիական անձանց անվտանգությունը, առավել եւս՝ մարտի 5-ի դիվերսիոն հարձակումից հետո առաջացած լրացուցիչ վտանգների պայմաններում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս