Աբովյան քաղաքում բախվել են «Mercedes S» և «Opel Asrta G» ավտոմեքենաները․ տուժածներ չկան

Հունվարի 17-ին, ժամը 01։58-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հատիսի 1/6 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes S» և «Opel Asrta G» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս