Աբաջյանի «պապիկից» մինչեւ ՔՊ համագումարի կեղծիքներ. 7or.am

7or.am-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կեղծիքների արքան է։ Նա կեղծում էր որպես ընդդիմություն։ Կեղծում է որպես իշխանություն։ Շատերն են հիշում նրա լալահառաչ տեքստերը օլիգարխների, թալանի, հովանավորչության, ընտրակեղծիքների մասին։ Դա այն ժամանակ էր, երբ նա ընդդիմադիր հաճախորդ էր աշխատում։ Հետո եկավ իշխանության ու փայ մտավ օլիգարխների հետ։ «Բանգլադեշի» ժողովրդին խոստանում էր ազատագրել Լֆիկական օսվենցիմից ու նվաստացումներից, բայց հենց նստեց վարչապետի աթոռին, Լֆիկը դարձավ նրա սիրելին, իսկ աղջիկն էլ, ըստ մամուլի հրապարակումների, մասնակցել է Սամվել Ալեքսանյանի տղայի հարսանիքին, որը տեղի է ունեցել Դուբայում։ Մարիամ Փաշինյանը դրանից առաջ մեկ այլ օլիգարխների զավակների հարսանիքին էլ էր մասնակցել ու զուգարանային սելֆիով աչքի ընկել։ Մի խոսքով, օլիգարխիայի դեմ խոսողը հիմա ինքն է դարձել օլիգարխների տանիքը, գործարքի գնացել հետներն ու ձեւավորում է նոր օլիգարխիա՝ ի դեմս Տիգրան Ավինյանի, Սուրեն Պապիկյանի, Արսեն Թորոսյանի, Ալեն Սիմոնյանի եւ մյուսների։ Ի դեպ, ոչ պակաս օլիգարխիկ կայֆերի մեջ է Նիկոլի կինը՝ Աննա Հակոբյանը։ Նիկոլի կյանքը կեղծիք է։ Ինքն «էն գլխից» է այդպիսին։ Իշխանության գալու գործընթացն էլ խաբելով ստացվեց։ Հերոս Աբաջյանի կեղծ պապիկին էին բերել ու խոսացնում, որպեսզի ժողովրդից էմոցիա գողանան։ Սրանք հիմա ասում են, թե բա՝ ընտրակեղծիքների փուլն այլեւս ավարտվել է, բայց կեղծում են իրենց կուսակցության վարչության կազմի ընտրությունների արդյունքները՝ այն դարձնելով նշանակովի։ Նիկոլն էլ արդեն չի ուզում ձեւաականություն անել, չի վստահում ոչ մեկին ու ինքն է դառնում կուսակցության նախագահ։ Սրանք ամեն ինչ են կեղծում՝ պատմությունը, պատերազմի ընթացքը, զոհերի թիվը, բանակցությունները, էլ ուր մնաց թե ընտրություն չկեղծեն։ Այն խոսակցությունները, թե, իբր, համապետական ընտրություններն այլեւս չեն կեղծվում, սուտ է։ Հա՛մ հին մեթոդների մի մասն օգտագործելով կեղծել են, հա՛մ էլ այնպիսի մթնոլորտում են ընտրություն անցկացրել, որ ի սկզբանե այն կարելի է կեղծված համարել։ ՀՀ քաղաքացիները 2018–ից հետո Երեւանի ընտրությանն են մասնակցել ու երկու խորհրդարանական ընտրություններին։ Այս երեք դեպքում էլ եղել է էմոցիոնալ բարձր ֆոն եւ ռացիոնալ ընտրության հնարավորության բացակայություն։ 2018–ի ընտրությունները հեղափոխական էյֆորիայի ազդեցության տակ էին, իսկ 2021–ինը՝ հետպատերազմական շոկի ու վախի։ Նիկոլը խաբեց, թե, իբր, խաղաղություն է բերելու, իսկ իր հակառակորդները՝ պատերազմ, ու մարդիկ անգամ նրանից զզվելով որոշակի քվե տվեցին՝ «Միայն թե պատերազմ չլինի» թեմայով։ Այդ հետո պետք է պարզվեր, որ նա խաղաղության դարաշրջանի փոխարեն պատերազմների ամենօրյակներ է բերում։ Այս կեղծիքի ու չարիքի իշխանությունը պատուհաս է մեր երկրի գլխին ու միայն սրանց վռնդելով է հնարավոր լինելու փակել պատերազմի, պարտության, ստերի էջը»։

Լրահոս