ԱԱ-2022. Կամերունցի Էմբոլոյի գոլը հաղթանակ բերեց Շվեյցարիային Կամերունի նկատմամբ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Շվեյցարիայի հավաքականը մրցեց Կամերունի թիմի հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ 48-րդ րոպեին աչքի ընկավ Շվեյցարիայի հավաքականի եւ «Մոնակոյի» 25-ամյա կամերունցի հարձակվող Բրիլ Էմբոլոն, որին գոլային փոխանցում կատարեց ամերիկյան «Չիկագո Ֆայրի» 31-ամյա կիսապաշտպան Ջերդան Շաքիրին։ Էմբոլոն չնշեց հայրենակիցներին խփած գոլը։ G խմբում ընդգրկված են նաեւ Բրազիլիայի եւ Սերբիայի հավաքականները, որոնց հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Լրահոս