ԱԱ-2022-ի խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության արդյունքներով՝ իսպանական Marca-ն կազմել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը, որի կազմում առաջին անգամ պատմության մեջ ընդգրկվել է Մարոկկոյի հավաքականի երկու ֆուտբոլիստ։ Դարպասապապահ․ Էմիլիանո Մարտինես (Արգենտինա)։ Կենտրոնական պաշտպաններ․ Նիկոլաս Օտամենդ (Արգենտինա), Յոշկո Գվարդիոլ (Խորվաթիա)։ Եզրային պաշտպաններ․ Աշրաֆ Հակիմի (Մարոկկո), Տեո Էրնանդես (Ֆրանսիա)։ Կիսապաշտպաններ․ Սոֆիան Ամրաբատ (Մարոկկո), Անտուան Գրիզման (Ֆրանսիա), Ջուդ Բելինգեմ (Անգլիա)։ Հարձակվողներ․ Անխել Դի Մարիա (Արգենտինա), Կիլիան Մբապե (Ֆրանսիա), Լիոնել Մեսի (Արգենտինա)։ Հիշեցնենք, որ Մարոկկոյի հավաքականն աֆրիկյան եւ արաբական թիմերից առաջինը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ եւ 0:2 հաշվով պարտվեց Ֆրանսիային։ Անգլիայի հավաքականը 1/8 եզրափակիչում էր 1:2 հաշվով պարտվել Ֆրանսիային։ Խորվաթիայի հավաքականը կիսաեզրափակիչում 0:3 հաշվով պարտվել էր Արգենտինային, իսկ երրորդ տեղի համար խաղում 2:1 հաշվով հաղթել Մարոկկոյին։ Եզրափակիչում Արգենտինան հետխաղային 11-մետրանոցներով պարտության է մատնել Ֆրանսիային (2:2, 1:1, 11մ` 4:2)։

Լրահոս