ԱԱ-2022. Բրազիլիայի հավաքականի ռեկորդները

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը դարձավ աշխարհի առաջնություններում ամենաշատ հանդիպում անցկացրած եւ ամենաշատ գոլ խփած թիմը։ Բրազիլացիները հետ թողեցին Գերմանիայի հավաքականին, որը չի հաղթահարել խմբային փուլի արգելքը։ Բրազիլիան աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում անցկացրել է 113 հանդիպում, Գերմանիան՝ 112 հանդիպում։ Բրազիլիան եզրափակիչ մրցաշարերում խփել է 236 գոլ, Գերմանիան՝ 232 գոլ։ Բրազիլիան 1/8 եզրափակիչում 4:1 հաշվով հաղթել է Հարավային Կորեային եւ քառորդ եզրափակիչում կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ։

Լրահոս