ԱԱ. Էլիդա Քոչարյանը նույնպես պարտվեց

Նյու Դելիում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Էլիդա Քոչարյանը նույնպես դուրս մնաց պայքարից։ 60 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 0:5 հաշվով պարտվեց Չինաստանը ներկայացնող Յան Վենլուին: Քիչ առաջ պարտվել էր նաեւ երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը: Քառորդ եզրափակիչում Գրիգորյանը 3:4 հաշվով պարտվել էր Ֆրանսիան ներկայացնող Վասիլիա Լխադիրին: 6 բռնցքամարտիկով աշխարհի առաջնությանը մասնակցող Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորած թիմը լքեց պայքարը:

Լրահոս