ԱԱԾ-ին տրված շենքն ու հողամասը կօտարվի դասական աճուրդով. մեկնարկային գինը՝ 1 600 000 000 դրամ

Կառավարության որոշմամբ առաջարկվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832.2 քառ. մետր մակերեսով հասարակական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով։ Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը սահմանվել է 1 600 000 000 դրամ: Օտարման առաջարկվող գույքը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 2018 թ., գույքն իրենից ներկայացնում է նախկին հասարակական նշանակության մարզական կոմպլեքսի շենք՝ դրա օգտագործման և սպասարկման համար առանձնացված համապատասխան հողամասով։

Լրահոս