Ֆրանսիայում անհայտ անձը սինագոգի դիմաց երկու մեքենա է այրել

Ֆրանսիայի Լա Գրանդ-Մոտ կոմունայի սինագոգի մոտ այսօր պայթյուն է որոտացել։ Միջադեպի հետևանքով հրդեհ է բռնկվել և երկու ավտոմեքենա այրվել։ Պարզվել է՝ մեքենաներից մեկում գազի բալոն է եղել, մեքենաներից կրակը տարածվել է դեպի սինագոգի դարպասները։ BFMTV -ի հաղորդմամբ, պայթյունի հետևանքով վիրավորվել է ահազանգին արձագանքած ոստիկանը։ Հրդեհի հետևանքով այլ տուժածների մասին դեռևս չի հաղորդվում։ Վեստի.ռու-ն գրում է, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը X-ի իր միկրոբլոգում տեղի ունեցածը՝ նշելով, որ տեղի ունեցածը «հանցավոր բնույթ ունի»։ Նախարարը վստահեցրել է, որ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանցագործության մեջ ներգրավվածներին հայտնաբերելու համար։

Լրահոս