
Ֆիլիպիններում հեղեղումների հետեւանքով զոհվել է 17 մարդ
Առնվազն 17 մարդ զոհվել, երկուսը համարվում է անհետ կորած Ֆիլիպիններում հեղեղումների հետեւանքով։ Ինչպես նշվել է Տարերային աղետների վտանգի նախազգուշացման եւ հետեւանքների վերացման ազգային խորհրդի ուրբաթ հրապարակված հաշվետվությունում, վատ եղանակը վնասել է ավելի քան 523,9 մարդու հանրապետության 13 շրջաններում։
Գերատեսչության տվյալներով՝ 71,4 հազար տեղահանված անձինք գտնվում են 123 տարհանման կենտրոններում։ Մոտ 5,89 հազար մարդ նախապես հեռացել էր տներից, յոթ քաղաքացի տարբեր վնասվածքներ է ստացել։ Հանրապետության 12 շրջաններում գրանցվել է 730 միջադեպ՝ կապված հեղեղումների եւ սողանքների հետ։
Վնասվել է 530 տուն, վնասը կազմում է 2,4 մն պեսո (43,6 հազար դոլար)։ 137 ենթակառուցվածքային օբյեկտներին հասցված վասը գնահատվում է 165,7 մլն պեսո (3 մլն դոլար), գյուղատնտեսությանը հասցվել է 278,3 մլն պեսոյի (5,05 մլն դոլար) վնաս։ Հեղեղումները վնասել են 158 ճանապարհ եւ 42 կամուրջ, խափանվել է 24 ծովային նավահանգիստների աշխատանքը։ 40 քաղաքներում գրանցվել են էլեկտրամատակարարման խափանումներ, բայց 27-ում այն արդեն վերականգնվել է, հինգ շրջաններում պահպանվում են ջրամատակարարման, հինգում՝ կապի հետ կապված խնդիրները։
488 քաղաքներում եւ 110 շրջաններում դադարեցվել են ուսումնական հաստատությունների դասերը եւ աշխատանքը ձեռնարկություններում։ Հինգ բնակավայրերում մտցվել է աղետի դրություն։ Կառավարությունը որպես օգնություն արդեն տրամադրել է 30,9 մլն պեսո (562,3 հազար դոլար)։