Օրենքի պահանջով՝ կալանքի մասին որոշումը վարույթի մասնակիցներին տրամադրվում է այն հրապարակելուց հետո՝ 3 ժամվա ընթացքում․ 4-րդ օրն է՝ փաստաբանին ու Արմեն Աշոտյանին որոշումը չեն տալիս

«Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը ո՛չ ինձ, ո՛չ Արմեն Աշոտյանին դեռ չի տրվել»,- հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ ներկայացնելով նաև օրենքի պահանջը։ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288 հոդվածի 8-րդ մաս՝ «8. Որոշման (կալանքի- խմբ.) եզրափակիչ մասը հրապարակվում է դատական նիստում։ Որոշումը պատշաճ ձևով տրվում է վարույթի մասնակիցներին ոչ ուշ, քան այն հրապարակելուց հետո՝ 3 ժամվա ընթացքում։ Որոշման պատճենը պատշաճ ձևով ուղարկվում է այն մեղադրյալի հաշվառման հասցեով, որի գտնվելու վայրը հայտնի չէ։» Իրականություն՝ օր 4-րդ, կամ ավելի հստակ՝ 100 ժամ 8 րոպե, իսկ Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը ո՛չ ինձ, ո՛չ Արմեն Աշոտյանին դեռ չի տրվել: Երկրի փնթի ու գարշահոտ կառավարչի դատական համակարգը չի կարող լինել պարտաճանաչ»,- սոցցանցի իր էջում գրել է փաստաբան Աթանեսյանը։

Լրահոս