Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ ընդհատվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտարարություն է տարածել․ «Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում բալետային ներկայացման ժամանակ տեղի է ունեցել էլեկտրամատակարարող ընկերության կողմից, առանց նախապես ծանուցելու, էլեկտրաէներգիայի մատակարարման հերթական ընդհատումը, ինչի պատճառով այս անգամ եւս դադարեցվել է հերթական ներկայացումը։ ​ Պարբերական դարձած այս խնդիրը ոչ միայն մեծ անհարմարություն եւ բարոյական վնաս, այլեւ նյութական եւ ֆինանսական մեծ կորուստներ է պատճառում թե՛ թատրոնին իր բնականոն աշխատանքային գործունեության իրականացման հարցում, թե՛ առաջացնում է հանդիսատեսի օբյեկտիվ վրդովմունքը: Հատկապես երեկ, երբ լեփ-լեցուն դահլիճում հյուրախաղերով հանդես է եկել բալետային հրավիրյալ խումբ արտերկրից։ Թատրոնի ղեկավար անձնակազմը հայցում է հանդիսատեսի ներողամտությունն էլեկտրաէներգիա մատակարարող ընկերության պատճառած անհարմարության համար, ինչպես նաեւ հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը մատակարարվող էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների հարցը կարգավորելու վրա: Անթույլատրելի ենք համարում էլեկտրամատակարարող ընկերության՝ պարբերաբար եւ տեւական ժամանակով էլեկտրամատակարարման ընդհատումները, ինչի կապակցությամբ Թատրոնը կդիմի իրավասու մարմիններին»։

Լրահոս