Օղակաձև այգում գործող որ սրճարաններն ու ռեստորանները կքանդվեն․ Քաղաքապետարանը ցանկ է ներկայացրել

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը սոցցանցի իր էջում գրել է․ «Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցի և կբարեկարգվի: Նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն: Այդ թվում՝ Տաշիր պիցցա, Լաբիրինտ, Նովելլա մյուզիք հոլ, Մոնտանա մյուզիք հաուս, Հուկահ լաունջ & Ռումս, և այլ շինություններ, կրպակներ: Այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար, համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի»:

Լրահոս