Օլիմպիական խաղերի կրակը կլինի Կաննի կինոփառատոնում
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակն այս տարի կլինի նաև Կաննի 77-րդ կինոփառատոնում:
Մայիսի 21-ի գիշերը կցուցադրվի ռեժիսոր Միքայել Գամրասնիի «Օլիմպիականներ» անվանումով վավերագրական ֆիլմը, որտեղ Ֆրանսիայի օլիմպիական և պարալիմպիկ չեմպիոնները ներկայացնում են իրենց պատմությունները:
Հատուկ ցուցադրության պատվավոր հյուրերը կլինեն հիմնականում մարզական գործիչներն ու հայտնի մարզիկները: