Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով

Երևանում այսօր ուշ երեկոյան, սեպտեմբերի 9-ին, 10-ի գիշերը սպասվում է, 12-ի և 13-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ։ Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 9-13-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 8-ի երեկոյան, 9-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-11-ն աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով։ Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։

Լրահոս