Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի, 27-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով

Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 28-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին մինչև կեսօր սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 28-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի, 27-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լրահոս