Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ժամանակ առ ժամանակ կանձրևի

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը` առանձին շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Քամին կլինի հարավարևմտյան` 2-5մ/վ արագությամբ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում (16-20մ/վ): Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լրահոս