Օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։ Հունվարի 12-ին, 13-ի և 14-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 13-ի և 14-ի ցերեկը, 15-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 12-ին, 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, հունվարի 12-ին, 13-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 11-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 4-6 աստիճանով։ 

Լրահոս