Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, 18-ի առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի 3-5, 18-19-ի գիշերը ևս 7-10 աստիճանով։ Երևանում դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը, 18-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ի ցերեկը և երեկոյան սպասվում են տեղումներ։

Լրահոս