Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Երևանում ապրիլի 11-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի11-ի և 14-ի ցերեկը, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 12-ի գիշերը և 13-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-13-ին ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով։

Լրահոս