Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Երևանում այսօր և հունվարի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 17-ի երեկոյան և 18-ի գիշերը հնարավոր են թույլ տեղումներ, հունվարի 22-ին սպասվում են տեղումներ։ Մարզերում այսօր ուշ երեկոյան, հունվարի 18-ի գիշերը, 21-ի երեկոյան, 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Հունվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 18-21-ն առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, հունվարի 19-22-ն առանձին վայերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը, 18-ին կբարձրանա ևս 3-5 աստիճանով։

Լրահոս